Կետ-մայրիկ, կետիկ-դստրիկ

Լինում է չի լինում մի Մատիտ: Էս Մատիտը շատ էր սիրում տարբեր գծիկներ, օղակներ, նախշեր գծել: Մի անգամ նա ինքն իրեն ասաց.

_Սրանից հետո ես միայն կետեր եմ նկարելու:

Եվ մատիտը մի մեծ կետ նկարեց, մի փոքր:

_Դու կլինես Մայրիկ-կետը,-ասաց  նա մեծ կետին: Փոքրին էլ ասաց.

_Դու էլ կլինես Դուստր-կետիկը՝ Դստրիկ-կետիկ:

Սկզբում կետերը գոհ էին:

_Լավ բան է կետ լինելը,-ասում էին նրանք,- Գծիկներից ու Օղակներից էլ լավ է:
_Քթներդ մի տնկեք,-ասաց նրանց հարևան Գծիկը,- մեծ բան չեք, ընդամենը՝ կետ: Այնպես որ, ձայներդ կտրեք, նստեք:

Նրանք նստեցին և լռեցին:  Բայց մի քիչ հետո Կետ-մայրիկն ասաց.

_Լավ կլիներ մի բան խաղայինք:

_Իսկ քեզ թույլատրվո՞ւմ է խաղալ ,-զարմացավ Կետիկ-դստրիկը: Դու ախր մեծ ես: Ես կարող եմ խաղալ, ես փոքր եմ: Դու պետք է աշխատես, զբաղվես լուրջ գործերով:
_Ես չեմ ուզում,-ասաց  Մայրիկ-կետիկը,-խաղալն ավելի ուրախ է:
_Չեղա՜վ, այդպիսի կարգ չկա,- ասաց   Մատիտը  և մեծ կետի շուրջը Շրջան գծեց, որ նա ոչ մի տեղ չփախչի:

Մայրիկ  – Կետը խիստ զայրացավ: «Ոնց դուրս պրծնեմ այս օղակից,-մտածեց նա,- լաց լինե՞մ: Հետո արցունքների ծովով կլողամ Շրջանից դուրս»:

Փորձեց լաց լինել, բայց Չկարողացավ մի կաթիլ արցունք թափել:

_Արցունքով փորձանքից չես ազատվի,-ասաց  Շրջանը:- Ծծանը դրանք արագ կչորացնի:

_Իսկ եթե Շրջանի սիրտը շահե՞մ, քաղցր խոսքեր ասե՞մ,-մտածեց Մայրիկ- կետը:-Կարող է՝ ինձ բաց թողնի: Կբարևեմ և կասեմ.

_Բարի լույս, սիրելի Շրջան: Շրջանում ինչպես են փոքրիկ աղեղները: Ձեր ընտանիքի շրջանում բոլո՞րն են առողջ: Ինչպե՞ս է զգում իրեն Բեևառային շրջանը, հիմա լա՞վ է:

Բայց չեմ կարծում, որ դա  օգուտ կտա:

Իսկ հենց այդ ժամանակ մատիտը որոշեց.

_Արի մի պատմություն գրեմ:

Եվ սկսեց գրել:

Փոքր կետիկին ասաց.

_Կանգնիր, խնդրում եմ, գծիկի վրա: Դուք իհարկե, գիտեք, որ անգլերեն  ի տառը կետիկով է, այսպես՝ i:

Մատիտը գծիկ գծեց, կետիկն էլ թռավ-նստեց նրա գլխին, և ստացվեց   i:

_Հրաշալի է,-ասաց Մատիտը և շարունակեց գրել իր պատմությունը:

Նա գրեց պատմությունը մինչև վերջ, մնաց վերջակետը դնի, բայց մատիտն հանկարծ կոտրվեց: Մատիտը շատ հուզվեց:

_Լաց մի լինիր,-ասաց Ռետինը, – ես կջնջեն շրջանի մի մասը, քո կետը դուրս կգա նրա միջից և կկանգնի քո պամության վերջում:

_Խելոք բան ես ասում,-ուրախացավ Մատիտը:-Շնորհակալություն, սիրելի Ռետին:

Ռետինը այդպես էլ արեց, ջնջեց Շրջանի մի մասը, կետը դուրս եկավ   միջից,  կանգնեց Մատիտի գրած պատմության վերջում:

միլյոն տարի հետո

Իմ կարծիքով միլյոն տարի հետո աշխարհ կփոխվի ու չի նմանվի մեր կյանքին մարդիկ կունենան իրենց սեփական ռոբոտները կստեխծեն նոր բաներ որի մասին մենք պատկերացում չունենք այն հիվանդուցյուներ որոնք հիմա անբուժելիեն կստանան իրենց բուժումներ

Իմ ծնունդը

Բարև   ձեզ,   ես    Մարկ Սարգսյանն  եմ: Ես  այսօր    կպատմեմ    իմ   ծնունդ մասին:    Ես     իմ    ծնունդը նշել եմ   մեր   գյուղում՝    իմ   ընկերների   հետ:    Մենք   պարեցինք,   խաղեր   խաղացինք,    ուրախացանք ,   մութ   ընկավ,    գնացին   տուն:

Թումանյանի թանգարանում

Բարև   ձեզ:   Ես     Մարկ  Սարգսյան    եմ:    Ես   այսօր   կպատմեմ   մեր   ճանփորդությունից:    Մենք   այցելել       ենք Հովհաննես   Թումանյանի  թանգարան :   Այնտեղ   մենք   շատ   բան   սովորեցինք   նրա   մասին:   Նրա   ամենալավ    ընկեր   եղել է  Ղազարոս     Աղայանը:    Նաև     իմացանք,   որ    նա   սովորել  է  Հայաստանում    և  մեծ    տարիքում   գնացել    Թիֆլիս: Իմացանք,    որ   նա   ունեցել է   տասը    երեխա՝    վեց       աղջիկ,    չորս       տղա:

Կախարդական աղբյուրի մոտ

  Եթե ես    հայտնվեի   կախարդական աղբյուրի    մոտ,   ես    կխնդրեի,   որ    ես միշտ    չվախենամ     դժվարություններից,     միշտ    կարողանամ     հաղթել    դժվարեությունները: ԵՎ   կարողանամ  հաղթել: Շատ   կուզեի,  որ   միշտ   մայրիկս   ու   հայրիկս   ինձանով   հպարտանային   և   նրանց   բոլոր   ցանկությունները   կարողանայի     կատարել: